Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Փոփոխություններ անելու է 2008-ով անցած սերունդը»

«Փոփոխություններ անելու է 2008-ով անցած սերունդը»
28.03.2014 | 13:47

Այսօր «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքական կյանքում» սեմինարի ժամանակ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքը չի խորշում հայտարարել իր՝ արևմտամետ դիրքորոշման մասին: Նա նկատեց, որ այսօր ունենք հրաշալի երիտասարդություն, որոնք անցել են 2008-ով: Արձակագիրը հայտարարեց, որ ինքը սպասում է հնչեղ գործողությունների՝ երթ, հանրահավաք, ԱԺ պատգամավորների կողմից ամբիոնի գրավում: Եվ այդ ժամանակ էլ ինքը պատրաստ կլինի աջակցել այդ գործողություններին: Նա հիշեցրեց, որ Հայաստանում ոչ մի ցույց չի եղել Եվրոպա գնալու դեմ, ոչ մի քաղաքական ուժ դեմ չի եղել: Նա նկատեց, որ թույլ ժողովրդավարական ինստիտուտների դեպքում իշխանությունը ոչնչացրել է քաղաքական դաշտը, և հիմա պետք է կազմակերպել քաղաքական դաշտը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող Վահրամ Թոքմաջյանը, հակադարձելով Վահրամ Մարտիրոսյանին, նշեց, որ Հայաստանում ինքնուրույն, պայծառ երիտասարդների կողքին ՀՀ-ում կա 1400 դպրոց, որտեղ աշակերտներն ամեն օր մտնում են դպրոց, տեսնում Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի նկարները, նրանց ուսուցանում են, որ առանց ռսի կորած ենք, ու սա չպետք է անտեսել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ